Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի նոր միջուկային օբյեկտները, եթե դրանք կառուցվեն

Իրանն ավելի վաղ որոշել է դադարեցնել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի տարածքում կառուցվելիք նոր միջուկային օբյեկտները:
«Իրանում բոլոր երեք միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ավերվել են։ Տարիներ կպահանջվեն դրանք վերականգնման համար, և եթե Իրանը դա ցանկանա, նրան շատ ավելի ձեռնտու կլինի ամեն ինչ սկսել նորից՝ երեք տարբեր վայրերում, նախքան այդ օբյեկտների ոչնչացումը (եթե որոշի դա անել)», – գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցցանցում։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին հայտնել էր, որ Թեհրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից և սկսել ուրանի 60%-ից ավելի հարստացումը, եթե հանրապետության վրա պատժամիջոցային ճնշումը շարունակվի:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքը վավերացնելու մասին: Երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած երկրի` ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն։
Իրանը կշարունակի ուրանի հարստացումը՝ չնայած ՄԱԳԱՏԷ–ի բանաձևին. նախագահ