Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. տուժել է ավելի քան 20 մարդ

Մոտ 10 մարդ գտնվում է ծանր, 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, տուժել է ավելի քան 20 մարդ: Այս մասին այսօր հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ մոտ 10 մարդ գտնվում է ծանր, 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսարևմտյան Սանտա Մոնիկա ծառուղում։
Վրաերթի պատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Խոշոր վթար Իրանում. կա ավելի քան 20 զոհ, տուժել են տասնյակ մարդիկ