ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, բեռնատար ավտոմեքենան ընկել է վարորդի վրա, նա տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Տավուշի մարզի բնակիչ 65-ամյա Գրիշա Եսայանը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանել է իր վարած «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը, որպեսզի դիմացի անվադողը փոխի, սակայն ամբարձիչը վնասվել է և բեռնատարն ընկել է վարորդի վրա»,– նշվում է կայքում։
Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։