Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մոսկվայի ուղղությամբ թռչող 2 ԱԹՍ է խոցվել. Սոբյանին

Ուկրաինան պարբերաբար փորձում է ԱԹՍ–ներով գրոհ իրականացնել Մոսկվայի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները Մոսկվայի ուղղությամբ թռչող 2 թշնամական ԱԹՍ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», - գրել է Սոբյանինը տելեգրամյան ալիքում։
Երեկ նա հայտնել էր, որ ՀՕՊ–ը Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 1 ԱԹՍ է խոցել։
Նշենք, որ այս տարվա մայիսի 25-ին Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների գրոհի ժամանակ 6 անօդաչու էր ոչնչացվել։
Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին ի պատասխան՝ ռուսական զորքը բարձր ճշգրտության օդային, ծովային և ցամաքային զենքերով, ինչպես նաև անօդաչուներով հարվածներ է հասցնում բացառապես Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ռազմական օբյեկտներին և ձեռնարկություններին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։