«Երկսայր զենք». Պեսկովը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին

Պեսկովը նշել է, որ պատժամիջոցները «երկսայր» զենք են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները հակառակ էֆեկտն ունեն և վնաս են հասցնում հենց դրանք կիրառող երկրներին:
«Յուրաքանչյուր նոր փաթեթ բացասական էֆեկտ է ունի հենց այն երկրների համար, որոնք միանում են դրան», - ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթի վերաբերյալ լրագրողների հարցին:
«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին
Պեսկովի խոսքով՝ երեք տարվա ընթացքում Ռուսաստանը հարմարվել է պատժամիջոցային պայմաններին, թեև դրանք անօրինական է համարում:
«Մենք դեմ ենք սահմանափակումներին։ Բայց արդեն դրանց նկատմամբ որոշակի իմունիտետ ունենք և հարմարվել ենք պատժամիջոցային պայմաններին», - նշել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ պետք է վերլուծել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը՝ դրա հետևանքները նվազագույնի հասցնելու համար:
Հիշեցնենք` Եվրամիությունը երկար քննարկումներից հետո այսօր համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 18-րդ փաթեթը։ Այն ներառում է ռուսական նավթի գների իջեցում՝ մինչև բարելի դիմաց 47,6 դոլար: Փաթեթում ներառված են նաև պատժամիջոցներ ռուսական 22 բանկերի դեմ, սահմանափակումներ ՌԴ-ի հետ համագործակցող որոշ չինական բանկերի, ինչպես նաև Հնդկաստանում «Ռոսնեֆտի» նավթավերամշակման գործարանի համար: Նախատեսված են նաև պատժամիջոցներ «Հյուսիսային հոսքի» և «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ: