Վորոնեժի մարզում ուկրաինական գործակալ է ձերբակալվել. տեսանյութ

Հատուկ ծառայությունը հրապարակել է տղամարդուն ձերբակալելու կադրերը։
Sputnik
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Ուկրաինայի ռազմական հետախուզության գործակալի, որը պատրաստվում էր դիվերսիա իրականացնել Վորոնեժի մարզի էներգետիկ օբյեկտում։
Նա նաև ՀՕՊ-ի վերաբերյալ տվյալներ է փոխանցել Ուկրաինայի ռազմական հետախուզությանը։
Քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։
ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Կրասնոդարի երկրամասում
ՌԴ հատուկ ծառայության հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները փողոցում ձերբակալում տղամարդուն։
Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ համագործակցել է փողի համար։
ԱԴԾ–ն կանխել է Ղրիմում ռուս սպայի սպանությունը