ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին ԵԱՏՄ երկրներում շահագործման հանձնված բնակարանների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,9%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմնի) վիճակագրության բաժինը։
Այդ թվում՝ Հայաստանում նշված ծավալն աճել է 1,6 անգամ (60%-ով), Բելառուսում՝ 9,2%-ով, Ղազախստանում՝ 5,7%-ով, Ղրղզստանում՝ 12,5%-ով և Ռուսաստանում՝ 2%-ով։
Շինարարության ծավալները, բացարձակ արտահայտությամբ, ԵՏՀ վիճակագրությունը չի հրապարակում։
Բնակարանների շահագործման հանձնումը ԵԱՏՄ երկրներում, 2025-ի հունվար-մայիսը 2024-ի հունվար-մայիսի նկատմամբ, %
© Sputnik / Vahram Mkrtchyan
Ըստ առանձին երկրների վիճակագրության՝ Ռուսաստանում տվյալ ժամանակահատվածում շահագործման է հանձնվել 44,7 մլն քմ բնակարան, Բելառուսում՝ 1,3 մլն, Ղազախստանում՝ 6 մլն։
Հայաստանում և Ղրղզստանում այդ ցուցանիշները հրապարակվում են եռամսյակային կտրվածքով։ Հայաստանում հունվար-մարտ ամիսներին դրանք կազմել են մոտ 190 հազար քմ (առանց առանձնատների հաշվառման), նույն ժամանակահատվածում Ղրղզստանում՝ 419 հազար քմ։