ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի խորհրդարանը աջակցել է Յուլիա Սվիրիդենկոյի նշանակմանը վարչապետի պաշտոնում, նախկինում նա զբաղեցնում էր փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին*։
«Ռադան սատարել է վարչապետի պաշտոնում Սվիրիդենկոյի նշանակմանը։ Կողմ՝ 262 (ձայն)», – գրել է Գոնչարենկոն* Telegram–ի իր ալիքում։
Նախօրեին Գոնչարենկոն հայտնել էր, որ խորհրդարանը քվեարկել է վարչապետի պաշտոնից Դենիս Շմիգալի հրաժարականի, ինչպես նաև կառավարության լուծարման օգտին։ Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ ստորագրել և Ռադային է ներկայացրել Շմիգալին պաշտպանության նախարար նշանակելու վերաբերյալ փաստաթղթերը։ Վարչապետի պաշտոնն ավելի վաղ նա առաջարկել էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոյին։
Հուլիսի 15-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարական տվեց։ Ռադան աջակցեց նրա որոշմանը։
Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Շմիգալին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում։
*ՌԴ–ում ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։