ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Մահացել է հայտնի կինոռեժիսոր Յուրի Կարան։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Mash» Telegram–ալիքի փոխանցմամբ՝ Կարան անցյալ տարի սրտի կաթված է ստացել, որից հետո նրա մոտ բարդություններ են առաջացել։
Ռեժիսորը ծնունդով Դոնեցկից է, հայտնի է «Վարպետը և Մարգարիտան», «Կորոլյով», «Վալտասարի խնջույքները, կամ գիշերը Ստալինի հետ», «Օրենքով գողերը», «Վաղը պատերազմ էր» ֆիլմերով։