Լևոն Արոնյանը բլից պարտիաներում հաղթել է Մագնուս Կարլսենին

Freestyle Grand Slam մրցաշարի մրցանակային ֆոնդը 750.000 դոլար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի-Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենին Լաս Վեգասում կայացած Freestyle Grand Slam մրցաշարում:
Արոնյանը երկու պարտիայից բաղկացած կայծակնային խաղում հաղթելուց հետո կպայքարի մրցաշարում հաղթանակի համար, իսկ Կարլսենը կարող է առավելագույնը պայքարել երրորդ տեղի համար։
Նշենք, որ Freestyle Grand Slam մրցաշարի մրցանակային ֆոնդը 750.000 դոլար է։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 200.000 դոլար, 2-րդ տեղ զբաղեցրածը` 140.000 դոլար, 3-րդը` 100.000 դոլար։