Դատախազությունը պահանջում է Ավետ Ադոնցից բռնագանձել 1 անշարժ գույք և 90 միլիոն դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դեսպանից բռնագանձել 1 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն, շուրջ 90 միլիոն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Բելգիայում ՀՀ նախկին դեսպան, նախկին արտգործնախարար Ավետ Ադոնցից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ գույք և դրամական միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը»,–նշված է հայտարարության մեջ։
Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դեսպան Ավետ Ադոնցից բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն, շուրջ 90 միլիոն դրամ։