ՌԴ ԱԴԾ-ն Հաղթանակի օրվա նախօրեին Ղրիմում կանխել է ռուս զինծառայողի սպանությունը, ՌԴ–ի և Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի Հանրապետության տարածքում ՈւԱԾ–ի կողմից նախապատրաստվող ահաբեկչություն է կանխել ՌԴ ՊՆ բարձրաստիճան սպաներից մեկի դեմ», – ասվում է ԱԴԾ-ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱԴԾ-ի առաջադրանքով 2025 թվականի մայիսին` Հաղթանակի օրվա նախօրեին, հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Ռուսաստանի և Ուկրաինայի 25–ամյա քաղաքացին պետք է պայթեցներ իր անձնական մեքենայում գտնվող ռուս զինծառայողին՝ օգտագործելով իրեն տրված պայթուցիկ սարքը։
Ահաբեկչական հարձակումն իրականացնող կինը ձերբակալվել է, արևմտյան արտադրության պայթուցիկ սարքի բաղադրիչները առգրավվել են։
Ձերբակալվածի դեմ քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածով «Ահաբեկչական գործողություն» և ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածով «Պետական դավաճանություն»։