«Ոսկե ծիրանը» 22–րդ կինոտոնն է պարգևում Երևանին․ փառատոնի բացման ամենավառ կադրերը

Փառատոնի բացումն ազդարարվեց իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի ֆիլմով։
Sputnik
Արդեն 22-րդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում համախմբում է կինոաշխարհի հետաքրքիր նորույթներն ու կինոդեմքերին։ Այսօր «Կինոյի տանը» տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը, և ոչ սովորական «կարմիր գորգով» դեպի ծիրանառատ միջազգային կինոաշխարհ քայլեցին համաշխարհային և հայկական կինոաշխարհի ներկայացուցիչներ, նաև հասարակական, քաղաքական գործիչներ։ Sputnik Արմենիան ներկայացնում է փառատոնի բացման ամենավառ կադրերը։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը։
1 / 20

22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողություն

2 / 20

22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի դիզայներական գորգը

3 / 20

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը

4 / 20

22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողություն

5 / 20

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանը ողջունում է Կարեն Կարագուլյանին 22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը

6 / 20

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը ողջունում է Վաչե Թովմասյանին 22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը

7 / 20

22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողություն

8 / 20

22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողություն

9 / 20

22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողություն

10 / 20

22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողություն

11 / 20

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանը ողջունում է 22-րդ կինոփառատոնի հյուրերին

12 / 20

Միքայել Պողոսյանը 22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը

13 / 20

22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողություն

14 / 20

22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողություն

15 / 20

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը

16 / 20

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանը

17 / 20

22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողություն

18 / 20

Ջաֆար Փանահին 22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողության ժամանակ

19 / 20

Ջաֆար Փանահին «Փարաջանովյան թալեր» հանձնեց Ամիր Նադերիին 22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողության ժամանակ

20 / 20

Ջաֆար Փանահին «Փարաջանովյան թալեր» հանձնեց Ամիր Նադերիին 22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողության ժամանակ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանը բեմ հրավիրեց հիմնադիրներին, և բոլորը միասին ազդարարեցին փառատոնի բացումը։
Հուլիսի 13-20-ն անցկացվող փառատոնն այս տարի ևս կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներից (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն):
Փառատոնի բացումն ազդարարվեց իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար» (Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ) ֆիլմով։ Մեկ տարի առաջ Փանահին 15 տարվա արգելքից հետո 21-րդ «Ոսկե ծիրան»–ով (պատվավոր հյուրն էր) վերադարձավ կինոփառատոների աշխարհ։
Գրկախառնություններ «Ոսկե ծիրանի» բացման ժամանակ. Նադերին արժանացավ «Փարաջանովյան թալեր»-ի