Արդեն 3 օր է` ԱՄՆ–ի Յուտա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Հրե պտտահողմը ոչնչացրել է այդ նահանգում գտնվող տներից մեկը։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հրդեհն ընդգրկում է ավելի քան 3 հազար հեկտար տարածք, բնակիչներին տարհանում են:
Նշվում է նաև, որ կրակը տարածվել է Կոլորադո նահանգի տարածք, ոչնչացվել է էներգետիկ ենթակառուցվածքների մի մասը: