ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 30 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Եվրամիությունից ապրանքների համար, ընդ որում՝ նախկինում սահմանված ոլորտային տուրքերը կմնան ուժի մեջ:
«2025 թվականի օգոստոսի 1-ից սկսած՝ մենք ԵՄ-ից 30 տոկոսի չափով տուրք ենք գանձելու ԱՄՆ ուղարկվող իր ապրանքների համար՝ բոլոր ոլորտային տուրքերից առանձին», - ասված է Թրամփի նամակում, որն ուղղված է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին: Նամակի տեքստը Թրամփը հրապարակել է իր Truth Social սոցցանցում։
Նամակում նշվում է, որ եթե ամերիկյան ապրանքների համար ԵՄ-ն ցանկանա բարձրացնել իր մաքսատուրքերը, ապա ԱՄՆ-ն այդ թիվը կավելացնի իր 30 տոկոս մաքսատուրքերին: