Կրեմլում սպասում են Թրամփի խոստացած «կարևոր հայտարարությանը»

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն է անելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Կրեմլում սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կարևոր հայտարարությանը», որպեսզի հասկանան, թե նա ինչ նկատի ուներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ նախագահը «NBC News» հեռուստաալիքին ասել է, որ հուլիսի 14-ին կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, բայց չի բացահայտել դրա բովանդակությունը: «Reuters» գործակալությունն այսօր հայտնել է, որ Թրամփը նախատեսում է օգտագործել Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու նախագահական իրավունքը:
«Սպասում ենք բուն հայտարարությանը, որպեսզի հասկանանք, թե ինչ նկատի ուներ նախագահ Թրամփը»,- ասել է Պեսկովը:
Ինչ վերաբերում է Ուկրաինային մատակարարելու համար ՆԱՏՕ-ի երկրներին զենք վաճառելու ամերիկյան ծրագրերին, Պեսկովը նշել է, որ դա բիզնես է, գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում, քանի որ, միևնույնն է, Ուկրաինան լցնում են զենքով։
Թրամփը սպառնացել է «ռմբակոծե՞լ» Մոսկվան. Կրեմլի պատասխանը
Ավելի վաղ «Financial Time» թերթը գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրություն չի դարձնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ արտահայտություններին: Հրապարակման մեջ ասվում էր, որ Սպիտակ տան ղեկավարի հայրական կոշտ պահվածքը տպավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և եվրոպական երկրների առաջնորդներին, սակայն Պուտինն անտարբեր է նրա հիստերիաների նկատմամբ։
Ռուբիոն հայտարարել է` ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման որոշումը Թրամփի գործն է