ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և այլ գերեվարված հայերի «դատավարության» հերթական նիստը։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում
Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, այսօր ցուցմունք են տվել այսպես կոչված ադրբեջանցի «տուժածները»։
«Տուժածներից» մեկը ցուցմունք է տալիս
Դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 14-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: