ՌԴ–ն ԱՄՆ–ին փոխզիջումների կոչ է անում. Սերգեյ Ռյաբկովը` ԲՐԻԿՍ-ի մասին

Մոսկվան Վաշինգտոնին խորհուրդ է տալիս միավորման մասնակիցների հետ չխոսել մանիպուլյացիաների լեզվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի հասցեին ԱՄՆ-ի սպառնալիքների համատեքստում փոխզիջումների կոչ է անում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում գրել էր, որ ցանկացած պետություն, որն աջակցում է ԲՐԻԿՍ-ի «հակաամերիկյան» քաղաքականությանը, հարկվելու է լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքով: Նա նշել էր, որ որևէ բացառություն չի լինելու։
«Սակագնային պատերազմները, սակագների, տուրքերի, առևտրային պայմանների և այլնի շուրջ բանակցությունները պետք է դիտարկվեն, և դա նույնպես տեղի է ունենում երկկողմ հիմունքներով այն պետությունների միջև, որոնք ԱՄՆ-ի կողմից նման ազդեցության օբյեկտ են դառնում, նաև պետությունների միավորումների միջև։ Կարծում եմ՝ դա պետք է տեղի ունենա նորմալ, հանգիստ երկխոսության ճանապարհով, և պետք է լինեն փոխզիջումներ ու լուծումներ։ Ահա դա ենք մենք կոչ անում ամերիկյան կողմին»,-ասել է Ռյաբկովը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբում կայացած ասուլիսի ժամանակ։
Ռուս դիվանագետը նշել է նաև, որ ԲՐԻԿՍ-ը հակաամերիկյան միավորում չէ։
«ԲՐԻԿՍ-ը հակաամերիկյան միավորում չէ, ԲՐԻԿՍ-ի օրակարգը հակաամերիկյան բաղադրիչ չի պարունակում»,-ասել է Ռյաբկովը:
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ի մասնակիցների հետ շփման համար մանիպուլյացիաների լեզուն չի անցնի։
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից։ 2011 թվականին միավորմանը միացել է նաև Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը։ 2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև մի շարք այլ երկրներ։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Բելառուսը, Բոլիվիան, Ղազախստանը, Թաիլանդը, Կուբան, Ուգանդան, Մալայզիան, Ուզբեկստանը և այլ երկրներ 2025 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես դարձել են ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրներ։ Այս տարվա հունվարի 6-ին Բրազիլիայի կառավարությունը, որը 2025 թվականի հունվարի 1-ից ստանձնել է միավորման նախագահությունը, տեղեկացրել է, որ Ինդոնեզիան միացել է միավորմանը որպես լիիրավ անդամ։
Ճիշտ կլիներ` ԲՐԻԿՍ-ին մասնակցեր. իրանցի փորձագետները՝ Փեզեշքիանի արցախյան այցի մասին