ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Աբու Դաբիում ավարտվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Երկու երկրների առաջնորդների հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ և անցկացվել տարբեր ձևաչափերով։
Հանդիպումը նախ մեկնարկել է ընդլայնված կազմով, ապա առաջնորդները շարունակել են առանձնազրույցը: Կես ժամ տևած ընդմիջումից հետո հանդիպումը կրկին շարունակվել է պատվիրակությունների կազմով, որոշ ժամանակ անց բանակցությունները շարունակվել են առանձնազրույցի ձևաչափով: