ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Մոսկվան պաշտոնապես դիմել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ)` խնդրելով փորձագետներ ուղարկել Ռուսաստան՝ Կիևի կողմից քիմիական զենքի օգտագործման հաստատման գործում տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՔԶԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ և Հաագայում ՌԴ դեսպան Վլադիմիր Տարաբրինը:
«Ռուսաստանը հաստատել է ինչպես ուկրաինացի ազգայնականների կողմից թունավոր քիմիական նյութերի և մարտական թունավոր նյութերի օգտագործման դեպքերը, այնպես էլ Կիևի ռեժիմի կողմից դրանց համակարգված արտադրությունը»– նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է Տարաբրինը։
ՔԶԱԿ-ի գործադիր խորհրդի 109-րդ նստաշրջանն է անցկացվում Հաագայում հուլիսի 8-11-ը: