ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության ՀՕՊ-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող 1 անօդաչու թռչող սարք է խոցել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», - գրել Է Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։
Ավելի ուշ նա հայտնել է ևս 2 խոցված անօդաչուի մասին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։