ԵԱՏՄ տարածքում երթևեկող մեքենաների համար սահմանվում է թույլատրելի զանգված. ՀՀ–ն կողմ է

Չափորոշիչները համապատասխանեցնելն անդամ-պետություններում գործող նորմերին դյուրացնում է բեռնափոխադրումների գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագրի վավերացմանը։
Ըստ հիմնավորման՝ չափորոշիչները անդամ-պետություններում գործող նորմերին համապատասխանեցնելը դյուրացնում է բեռնափոխադրումների իրականացման գործընթացը իրավական կարգավորումների առումով։
Մեկ օրում Հայաստանից ՌԴ տարածք է մտել ծիրանով բեռնված 94 մեքենա. նախարար
Նշվում է, որ ՀՀ-ն նպատակահարմար է համարում ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործող կարգավորումների ներդաշնակեցմանը ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև, որը պետք է իրականացվի միջազգային համաձայնագրերի հիման վրա։