ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչի է ոչնչացրել. նա պատրաստվում էր կամուրջ պայթեցնել Սարատովի մարզում

ՌԴ ԱԴԾ-ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից։
Sputnik
Ռուսաստանի հատուկ ծառայությունները չեզոքացրել են ահաբեկչի, որը պատրաստվում էր երկաթուղային կամուրջ պայթեցնել Սարատովի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Ձերբակալության ժամանակ դիվերսանտը զինված դիմադրություն է ցույց տվել և ոչնչացվել։
Պարզվել է, որ տղամարդը շփումներ է ունեցել ուկրաինական կողմի հետ և անօրինական գործողությունը կատարելուց հետո պետք է մեկներ Ուկրաինա՝ ռազմական գործողություններին մասնակցելու։
Նովոռոսիյսկի բնակիչներից մեկը տվյալներ է փոխանցել Կիևին. ՌԴ ԱԴԾ–ն ձերբակալել է նրան
Դեպքի վայրում հայտնաբերվել է 11 կգ քաշով պայթուցիկ, «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք:
ԱԴԾ–ն Ուկրաինայի զինված ուժերի քիմիական զենքի պահեստ է հայտնաբերել ԴԺՀ–ում