ԵԱՏՄ երկրները մտադիր են էլեկտրոնային բեռնագրեր գործարկել փոխադրումները հեշտացնելու համար

Այս գործընթացի մեկնարկը թույլ կտա արագացնել ապրանքների անցումը, կնվազեցնի վարչարարությունն ու կավելացնի թափանցիկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրները սկսել են մշակել միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ժամանակ էլեկտրոնային բեռնագրերի (e-CMR) կիրառման փորձնական նախագիծը։ Այս մասին այսօր հայտնել է Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախագծի նպատակն է փորձարկել իրավական առումով նշանակալի էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակումը՝ թվային ստորագրության և վստահելի երրորդ կողմի կիրառմամբ։ Սա կարևոր քայլ է լոգիստիկայի թվայնացման և միջազգային փոխադրումների ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ղազախստանի առևտրի նախարարությունը հավելել է, որ e-CMR-ի կիրառումը թույլ կտա զգալիորեն կրճատել տեղափոխման փաստաթղթերի ձևակերպման ժամանակը` թղթային տարբերակի դեպքում ավելի քան 20 րոպեի փոխարեն հասցնելով շուրջ 1 րոպեի, սա կարագացնի ապրանքների անցումը, կնվազեցնի բիզնեսի համար ադմինիստրատիվ բեռն ու կավելացնի գործընթացների թափանցիկությունը։
Նախագիծն իրականացնելու համար 2025 թվականի մարտի 11-ին ԵՏՀ կոլեգիան հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել, e-CMR-ով փորձնական փոխադրումների մեկնարկը նախատեսված է իրականացնել 2026 թվականի առաջին կիսամյակին։ Գերատեսչության տվյալներով՝ փորձնական ծրագրի արդյունքները կներկայացվեն ԵՏՀ խորհրդին և հիմք կհանդիսանան Եվրասիական տնտեսական միության շրջանակում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի լայնածավալ ներդրման հետ կապված հետագա որոշումների համար։
Այս տարի ՀՀ–ն կփորձարկի էլեկտրոնային բեռնագրերով փոխադրումները դեպի ԵԱՏՄ երկրներ