Ռյազանում պայթյուն է որոտացել սրճարանում. 1 մարդ մահացել է, 4-ը` հոսպիտալացվել

Նախնական վարկածով՝ միջադեպը տեղի է ունեցել մարտական նռնակի հետ անզգույշ վարվելու հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռյազանում պայթյուն է որոտացել լաունջ-բարի տարածքում, 1 մարդ մահացել է, 4-ը` հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։

«Այսօր` ժամը 18:00-ի սահմաններում, Սոբորնայա փողոցում (նախնական՝ լաունջ-բարի շենքում) պայթյուն է տեղի ունեցել։ Տուժել է 5 մարդ, մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են։ Հրդեհ չկա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նախնական վարկածով՝ միջադեպը տեղի է ունեցել մարտական նռնակի հետ անզգույշ վարվելու հետևանքով, տղամարդը կարծել է, որ այն մուլյաժ է։
Ինչպես հայտնում է RT-ն, պայթյունի հետևանքով պատահական անցորդ է մահացել։ Նշվում է, որ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ինքնասպան է եղել ՌԴ տրանսպորտի նախարարը, որին Պուտինն այսօր ազատել էր աշխատանքից