ՄԱԳԱՏԷ-ն պետք է երաշխավորի, որ չի քաղաքականացնի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը․ Լավրով

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը պետք է պատասխանատվություն ստանձնի իր գնահատականների համար, որոնք հրապարակվել են Իրանին հարվածներից մի քանի օր առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն պետք է երաշխիքներ տրամադրի Թեհրանին, որ հետագայում չի փորձի քաղաքականացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հիմա մենք վստահ ենք․ քարտուղարությունը պետք է ինչ-որ երաշխիքներ տա, որ այսուհետ ամենախիստ կերպով կառաջնորդվի այն լիազորություններով, որոնցով օժտված է, և չի փորձի ինչ-որ սյուժեներ մեջ գցել, որոնք հետագայում կօգտագործվեն քաղաքականացնելու, անդամներից որևէ մեկի շահերն առաջ մղելու համար»,-ասել է Լավրովը լրագրողներին:
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը պետք է պատասխանատվություն ստանձնի իր գնահատականների համար, որոնք հրապարակվել են Իրանին հասցված հարվածներից մի քանի օր առաջ։
Իրանն իր միջուկային օբյեկտները կփակի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի համար
«Առաջին հերթին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը պետք է պատասխանատվություն ցուցաբերի այն գնահատականների համար, որոնք հրապարակում է, որոնք հրապարակել է նախկինում, և որոնք ներկայացվել են ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին ագրեսիայի սկսվելուց բառացիորեն մի քանի օր առաջ։ Այդ գնահատականները շատերը բնութագրել են որպես երկիմաստ։ Ի տարբերություն քարտուղարության նախորդ զեկույցների` դրանք հնարավոր են դարձնում այնպիսի մեկնաբանություն, որը ենթադրում է, որ Իրանն այնքան էլ բարեխղճորեն չի կատարում իր պարտավորությունները»,ասել է Լավրովը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կրկին հավաստիացրել էր, որ Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք մշակել, դրանք ընդամենը մեղադրանքներ են, որոնք գալիս են Իսրայելից: Նա նշել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մեջ խնդիրներ չի տեսնում։
Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո ՄԱԳԱՏԷ-ի վարկը հարցականի տակ է. ՌԴ ԱԳՆ