Ինքնասպանություն գործած Ռոման Ստարովոյտին կարող էին ձերբակալել այսօր երեկոյան․ RT

Նախկին պաշտոնյան ինքնասպանություն է գործել ՆԳՆ-ից պարգև ստացած ատրճանակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՌԴ տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտին, որն ինքնասպանություն է գործել այսօր, կարող էին արդեն այսօր երեկոյան ձերբակալել և տանել հարցաքննության։ Տեղեկությունը հայտնում է RT-ն՝ հղում անելով իրավապահ շրջանակի իր աղբյուրներին։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ պաշտոնյային պետք է մեղադրանք առաջադրվեր բազմամիլիոնանոց հափշտակությունների համար։
Ստարովոյտի մարմինը հայտնաբերվել է Օդինցովի քաղաքային շրջանում՝ նրա անձնական «Tesla» մեքենայից ոչ հեռու:
«Известие» թերթը տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից, որտեղ աշխատում են ՌԴ քննչական կոմիտեի աշխատակիցները։
Իրավապահների վարկածով՝ Ստարովոյտն ինքնասպանություն է գործել այն զենքով, որը 2023 թվականին պարգև էր ստացել ՆԳՆ ղեկավարությունից։
Հիշեցնենք` Ստարովոյտը տրանսպորտի նախարարի պարտականություններից ազատվել է այսօր` հուլիսի 7-ին: Նրա հնարավոր հրաժարականի մասին ավելի վաղ չէր հաղորդվել։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին Կուրսկի սահմանին պաշտպանական դիրքերի ամրապնդման համար հատկացված միջոցների յուրացման մասին: