Իրաքի հյուսիսում թուրք զինվորականներ են մահացել

Թուրքական բանակը 2022 թվականի ապրիլից Իրաքի հյուսիսում իրականացնում է «Ճանկ-Կողպեք» գործողությունը Քրդստանի Բանվորական կուսակցության մարտիկների դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Իրաքի հյուսիսում իրականացվող Pençe-Kilit («Ճանկ-Կողպեք») գործողության շրջանում որոնողական աշխատանքների ընթացքում 5 թուրք զինծառայողի մահվան մասին:
«[Քարանձավներում] շարունակվող որոնողական աշխատանքների շրջանակներում մեր զինծառայողներից 19-ը մեթանային գազի ազդեցության են ենթարկվել ծովի մակարդակից 852 մետր բարձրության վրա գտնվող բլրի վրա։ Չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին, մեր հինգ զինծառայողներ զոհվել են»,-ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
Նշվում է, որ մյուս զինծառայողներին փրկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Իրաքին ուղղված իսրայելական սպառնալիքների ֆոնին Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել կանխել սրացումը
Հիշեցնենք, որ թուրքական բանակը 2022 թվականի ապրիլից Իրաքի հյուսիսում իրականացնում է «Ճանկ-Կողպեք» գործողությունը Թուրքիայում արգելված Քրդստանի Բանվորական կուսակցության (ՔԲԿ) մարտիկների դեմ։