Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող 6 ԱԹՍ է խոցել. Սոբյանին

Մոսկվայի քաղաքապետի խոսքով` բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները դեպի Մոսկվա թռչող 6 անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«ՊՆ ՀՕՊ-ը խոցել է դեպի Մոսկվա թռչող վեց անօդաչու թռչող սարք։ Բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,-գրել է Սոբյանինը Telegram-ալիքում։

Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Կրեմլի վրա անօդաչուի գրոհն արդարացնելու համար ԱԴԾ–ն ձերբակալել է Կերչի բնակչի. կադրեր
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։