ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ին ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վրկ։
Մայրաքաղաքում հուլիսի 5-ի ցերեկը կլինի 24-26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին +19...+21 աստիճան։