Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանը Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է զինծառայողների նոր խումբ

Ներկայում ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում։
Sputnik
Ռուս զինծառայողների ևս մեկ խումբ է վերադարձվել Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։

«Ի կատարումն 2025 թվականի հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների, 2025 թվականի հուլիսի 4-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է ռուս զինծառայողների ևս մեկ խումբ, ինչի դիմաց փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերի մի խումբ ռազմագերիներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ներկայում ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:
Բոլոր ռուս զինծառայողները կտեղափոխվեն ՌԴ՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար:
Նշենք, որ համաձայն Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների, հունիսի 9-ին Ռուսաստանն ու Ուկրաինան անցկացրել են ռազմագերիների փոխանակման առաջին փուլը: Վերադարձվել է մինչև 25 տարեկան ռուս ռազմագերիների առաջին խումբը։ Այսօրվա փոխանակումը արդեն 8-րդն է ստամբուլյան պայմանավորվածություններով մեկնարկած գործընթացի շրջանակում։