Հռոմի հարավ-արևելյան հատվածում գտնվող բենզալցակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Ansaլրատվական գործակալությունը: Արդյունքում մոտ 10 մարդ վիրավորվել է, այդ թվում ՝ հրշեջներ և ոստիկաններ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8-ի սահմաններում: Պայթյունի պատճառ է դարձել ցիստեռնի պոմպի անջատումը, որը սնուցում է բաշխիչ համակարգը, գրում է պարբերականը: