ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր համաձայնություն տվեց «Ջի-Էն-Սի-Ալֆա»-ի բաժնետոմսերի վաճառքի գործարքին, ըստ որի «Վիվա Արմենիան» իրավունք ունի ձեռք բերել «Ռոստելեկոմի» (այժմ «Օվիո») 100 տոկոս բաժնետոմսերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀԾԿՀ-ից։
Հնարավոր գործարքի կնքման համար սահմանվել է վեցամսյա ժամկետ՝ հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։
Նշենք, որ «Ջի-Էն-Սի-ալֆա» ՍՊԸ-ն Հայաստանում ներկայացնում է «Օվիո» ապրանքանիշը, որը նախկինում «Ռոստելեկոմ» ընկերությունն էր։
Հավելենք, որ «Վիվա Արմենիա»-ի բաժնետոմսերի 20%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը։