Սերժ Սարգսյանն ու կաթողիկոսը մշտական կապի մեջ են, շփումները պարբերական են․ Մամիջանյան

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահի և կաթողիկոսի շփումներն առանձնացված լուսաբանելու կարիք չեն տեսնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մշտական կապի մեջ են, նրանց շփումները պարբերական բնույթ ունեն։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Սարգսյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պես չի հանդիպում կաթողիկոսի հետ՝ աջակցությունը հայտնելու։
«Սերժ Սարգսյանն ու Վեհափառ հայրապետը մշտական կապի մեջ են, նրանց շփումները որևէ արտառոց բան չեն պարունակում, որպեսզի մենք դրանք առանձնացված լուսաբանենք»,- ասաց Մամիջանյանը։
Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Զրույցը տևել է մոտ 1 ժամ։ Նարնք խոսել են Հայաստանի ներկա իրավիճակի մասին, անդրադարձել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին։ Տեր–Պետրոսյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պարտության մարմնավորում է. նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում։