Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կրեմլի վրա անօդաչուի գրոհն արդարացնելու համար ԱԴԾ–ն ձերբակալել է Կերչի բնակչի. կադրեր

Քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործունեության հրապարակային կոչերի, ահաբեկչության հրապարակային արդարացման կամ ահաբեկչության քարոզչության հոդվածով։
Sputnik
ԱԴԾ աշխատակիցները Կերչի բնակչի են ձերբակալել` Կրեմլում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա անօդաչուի հարձակումը սատարող հայտարարությունների համար։ Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության արդարացման հոդվածով։
Տոմսկի բնակիչը ռազմական օբյեկտների լուսանկարներ էր ուղարկում Կիևին. ԱԴԾ գործողութունը
Պարզվել է, որ Կերչի 50-ամյա բնակիչը, օգտագործելով «Այ Յայ» կեղծանունը, Telegram-ում մեկնաբանություն է հրապարակել, որը Կրեմլում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա անօդաչուի գրոհի հրապարակային արդարացում էր պարունակում։
Լեզվաբանական փորձաքննությունը հաստատել է հրապարակված հաղորդագրության մեջ ահաբեկչության արդարացման հատկանիշների առկայությունը։ Գրառման հեղինակը ձերբակալվել է, համակարգիչը՝ առգրավվել։
«Քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ205.2 հոդվածի (Ահաբեկչական գործունեության հրապարակային կոչեր, ահաբեկչության հրապարակային արդարացում կամ ահաբեկչության քարոզչություն) հատկանիշներով։ Հոդվածը մինչև 7 տարվա ազատազրկում է սահմանում» - նշել են գերատեսչությունում։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, 2023 թվականի մայիսի 3-ի գիշերը Կիևի ռեժիմը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրին, երկու անօդաչու շարքից դուրս են բերվել, տուժածներ և նյութական վնաս չկա։
Նովոռոսիյսկի բնակիչներից մեկը տվյալներ է փոխանցել Կիևին. ՌԴ ԱԴԾ–ն ձերբակալել է նրան