ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում Սու–34 կործանիչ է ընկել. անձնակազմը կատապուլտվել է

Ինքնաթիռը ռազմամթերքով համալրված չէր, այն ընկել է անմարդաբնակ վայրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Նիժնի Նովգորոդի մարզում ընկել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 կործանիչ, անձնակազմը հասցրել է կատապուլտվել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ վայրէջքի ժամանակ տեղի է ունեցել շասիի հենարաններից մեկի խափանում:
Անձնակազմը ընկնող ուղղաթիռը սեփական կյանքի գնով հեռացրել է բնակելի շենքերից. մարզպետ
Օդաչուները փորձել են թռիչքի ընթացքում լուծել խնդիրը, սակայն իրավիճակը չի փոխվել։
Արդյունքում թռիչքի ղեկավարի հրամանով անձնակազմն ինքնաթիռը դուրս է բերել անվտանգ գոտի և կատապուլտվել։
Նշվում է, որ ինքնաթիռը, որը համալրված չէր ռազմամթերքով, ընկել է անմարդաբնակ շրջանում։
Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 հրթիռակիր է կործանվել