Ռազմական բուհի շրջանավարտը կկարողանա տուն գնել ՀՀ ցանկացած կետում՝ Երևանում բնակարանի գնով

Այդ արժեքի սահմաններում ռազմական բուհերի շրջանավարտները կկարողանան ձեռք բերել ցանկացած բնակարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Հայաստանի ռազմական բուհերի շրջանավարտները կարող են տուն ձեռք բերել երկրի ցանկացած կետում՝ Երևանում 3 սենյականոց բնակարանի միջին գնի արժեքով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Բուհն ավարտելուց և լեյտենանտի կոչում ստանալուց հետո նրանց կտրվի բնակարանի վկայական՝ Երևանում 3 սենյականոց բնակարանի այդ պահին հաշվարկված միջին գնի չափով: Պատգամավորի խոսքով՝ այդ արժեքի սահմաններում նրանք կարող են ձեռք բերել ցանկացած բնակարան։
Իր հերթին պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը հստակեցրել է, որ նման վկայագրով ձեռք բերված բնակարանը հանձնվում է օգտագործման 20 տարով՝ ծառայության ժամկետի ընթացքում, ինչից հետո այն կդառնա սեփականություն: