Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ին, 3-5-ին գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հուլիսի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի և 5-ի երեկոյան, հուլիսի 3-ին գիշերը և երեկոյան, հուլիսի 4-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ՝ 17- 20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 1-ի ցերեկը կլինի 27–29 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +24...+26 աստիճան։