Կոռուպցիայի գործով ձերբակալվել է Իզմիրի նախկին քաղաքապետը

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամը պաշտոնավարել է 2019-2024 թվականներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Թուրքական դատարանը որոշել է Իզմիրի քաղաքապետարանի կոռուպցիայի գործով ձերբակալել 157 մարդու, որոնց թվում է ընդդիմադիր, նախկին քաղաքապետ Տունչ Սոերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով TRT Haber հեռուստաալիքը։
Հետաքննությունը սկսվել է քաղաքապետարանի հետ կապված IZBETON բետոն արտադրող ընկերության մրցույթներում կոռուպցիոն գործողությունների կասկածի կապակցությամբ:
«Դատարանը որոշել է ձերբակալել 157 մարդու՝ մրցույթների կեղծման և խարդախության կասկածանքով։ Ձերբակալվել է արդեն 120 կասկածյալ, այդ թվում՝ Տունչ Սոերը»,-հայտնել է հեռուստաալիքը։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամը պաշտոնավարել է 2019-2024 թվականներին:
Հունիսի սկզբի դրությամբ ձերբակալվել կամ պաշտոնից հեռացվել է Ստամբուլի շրջանների` CHP կուսակցության անդամ հանդիսացող 8 ղեկավար։ Կալանավորված է նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի կազմակերպության հետ կապի մեջ կասկածվող 160 զինվորականի
Իմամօղլուի փաստաբաններն ապրիլի 7-ին բողոքարկել են նրա կալանքը, սակայն դատարանը մերժել է բողոքը։ CHP-ի անդամ Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետարանը գլխավորել է 2019 թվականից, 2024 թվականին նա վերընտրվել է այդ պաշտոնում՝ իշխող կուսակցության մրցակցից գրեթե 12 % առավելությամբ: Մարտի 23-ից կալանավորված քաղաքապետը կոռուպցիայի մեղադրանքով գտնվում է Ստամբուլի Սիլիվրի արվարձանի բանտում: Ահաբեկչության երկրորդ գործի հետաքննության շրջանակներում դատախազության կալանքի դիմումը մերժվել է: