Տրանսպորտից օգտվող և չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագիծը վաղը կքննարկվի ԱԺ–ում

Երևանի քաղաքապետը հայտարարեց, որ «անվճար տրանսպորտային երթևեկության» ժամանակն ավարտվում է, շուտով արդեն տուգանքներ կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Երևանում հասարակական տրանսպորտից օգտվող և չվճարող քաղաքացիները շուտով կսկսեն տուգանվել. համապատասխան նախագիծը վաղը կքննարկվի ՀՀ ազգային ժողովում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանում «անվճար տրանսպորտային երթևեկության» ժամանակն ավարտվում է, հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո բողոքներ չլինեն, թե ինչու այսպես եղավ։ Օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը ԱԺ-ում, որով նախատեսվում է տուգանք տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար»,–ասաց նա։
Հիշեցնենք` ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանն արդեն տեխնիկական հնարավորություններ ունի արձանագրելու, թե ուղևորներից ով չի վճարում տրանսպորտի ուղեվարձը։
Նա նշել էր, որ ավտոբուսներում և դռների վրա արդեն ունեն ոչ միայն տեսախցիկներ, այլ նաև համակարգ, որը թույլ է տալիս արձանագրել, թե ով է փորձում վճարում կատարել չգործող քարտով կամ QR-կոդով։
Ասում էիք՝ թանկացնում ենք, որ նոր շարժակազմ բերենք, չեք բերում, դե էժանացրեք. Մարության