ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին, որ Հայաստանում «Տաշիր պիցցա»-ի տասը կետ շարունակում է փակ մնալ «հայտնաբերված խախտումների» պատճառով։
Ավելի վաղ կասեցվել էր 32 պիցցերիաներից 12-ի գործունեությունը, սակայն երկու կետ արդեն վերաբացվել է։ Տեսչության տվյալներով՝ խախտումներ են հայտնաբերվել նաև 18 այլ պիցցերիաներում, սակայն դրանք փակելու անհրաժեշտություն չկա։
Պիցցերիաների ցանցում ստուգումները սկսվել են «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի քրեական հետապնդմանը և կալանավորմանը գրեթե զուգահեռ։