ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Իրանը կարող է մի քանի ամսում վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, որին ավելի վաղ Իսլամական Հանրապետության իշխանություններն արգելել էին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ։ Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո միջուկային ենթակառուցվածքի լուրջ վնասներին՝ այն ամբողջությամբ չի ոչնչացվել: Այս մասին հայտարարել է Գրոսին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Նրանք կարող են ստանալ մի քանի ամսվա ընթացքում, կամ ավելի քիչ: Ցենտրիֆուգների մի քանի կասկադներ, որոնք պտտվելու են և հարստացված ուրան են արտադրելու: Չի կարելի պնդել, որ ամեն ինչ անհետացել է, և այնտեղ ոչինչ չկա», - հայտարարել է Գրոսին։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կրկին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և գտնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցի «տեխնիկապես հիմնավորված» լուծում՝ հավելելով, որ այժմ դրա համար հնարավորություն կա:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի ցանկությունը՝ ուսումնասիրել Իրանի միջուկային ծրագրի ազդեցության տակ գտնվող օբյեկտները, անիմաստ է և կարող է չար դիտավորություն ունենալ:
Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել ՄԱԳԱՏԷ-ի հետ ԻԻՀ համագործակցությունը դադարեցնելու մասին այն պատճառով, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը դեր է խաղացել այն տեղեկատվությունը թաքցնելու գործում, որ դեռ տասը տարի առաջ գործակալությունը պաշտոնապես հայտարարել էր «բոլոր խնդիրները լուծված»: