ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, հունիսի 29-30-ին, հուլիսի 1ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունիսի 28-ի ցերեկը կլինի 32-34 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +27...+29 աստիճան։