<Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,– ասված է նշանակման մասին փաստաթղթում։
Հիշեցնենք` հունիսի 18–ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Նույն օրը Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում շրջանցեց հարցը, թե արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը կապ ունի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ Մինչդեռ մամուլում հրապարակումներ եղան, որ Աբազյանն իրականում հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում։
Արդեն հաջորդ օրը ԶԼՄ–ները գրեցին, որ Արմեն Աբազյանի փոխարեն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար կնշանակվի նրա տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։
Նշենք, որ Սիմոնյանը 2014-2018 թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ։ Այնուհետև ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 26-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2021թ. մարտի 26-ի ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, 2024-ի մարտից ծառայության է անցել ԱԱԾ-ում։