Շիրակի թեմի առաջնորդարանի մոտ քաղաքացիներ են հավաքվում. ի՞նչ են անում իրավապահները

Իրավապահները որևէ մեկին թույլ չեն տալիս մտնել առաջնորդարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Քաղաքացիները հավաքվում են Շիրակի թեմի առաջնորդարանի մոտ, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։
Նրանց թվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը, իրավապահները նրան թույլ չեն տալիս մտնել առաջնորդարան։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Չեմ վախենում. Շիրակի թեմի առաջնորդը` իր դեմ հարուցված գործի և հակաեկեղեցական արշավի մասին
Շիրակի թեմի առաջնորդն այս պահին Մայր աթոռում է, նրա պաշտպան Թամարա Յայլոյանին թույլ չեն տվել մտնել առաջնորդարան։