Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսությունների աճի տեմպերը բարձր են համաշխարհային միջինից, ինչը մասնակից երկրների համատեղ աշխատանքի արդյունքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեզ մոտ՝ ԵԱՏՄ-ում, այն ավելի բարձր է, քան համաշխարհային միջին ցուցանիշը։ Ինչպես հայտնի է, համաշխարհային աճը 3.3 %, է, իսկ ԵԱՏՄ-ն ունի 4 %-ից էլ ավելին։ Իսկ որոշ երկրների մասով ավելի լուրջ է, կա և՛ 5 %, և՛, իմ կարծիքով, որոշներինը նույնիսկ մոտենում է 6 %-ին», - լրագրողներին ասել է Պուտինը։
ԵԱՏՄ առաջնորդների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում՝ մինչև Նոր տարի։