Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ–ի և Ուկրաինայի միջև բանակցություններինոր փուլի մասով դեռևս առաջընթաց չկա. Պեսկով

Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցություններիերկուփուլեն անցկացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններինոր փուլի վերաբերյալ դեռևս առաջընթաց չկա: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցություններիերկուփուլեն անցկացրել։Հանդիպումները տեղի են ունեցել Ստամբուլում։Դրանց արդյունքը գերիների փոխանակումն էր։ Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների մարմինները։ Կողմերը փոխանակվել են հակամարտությանկարգավորման հուշագրերի նախագծերով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները: Ռուսաստանի նախագահը չէր բացառել, որ համապատասխան բանակցություններիընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնությանգալ: Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը տրամադրված է երկարաժամկետ խաղաղ կարգավորման ուղիների լուրջ որոնմանը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ առաջարկված բանակցություններինպատակը հակամարտության արմատական պատճառների վերացումն ու Ռուսաստանի շահերի ապահովումն է։
Էրդողանը Ստամբուլում կայացած ռուս–ուկրաինական բանակցությունները «հիանալի» է որակել