ԵԱՏՄ–ն կարող է դառնալ գլոբալ տարանցիկ հանգույց․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահը կարծիք է հայտնել, որ Եվրասիայով տարանցման ժամանակի և արժեքի կրճատումը կբարձրացնի երթուղու մրցունակությունը ծովային ուղիների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կարող է դառնալ գլոբալ տարանցիկ հանգույց։ Այս մասին «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարություն. արդյունքներ և հեռանկարներ» Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Լուկաշենկոն մեկնաբանել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ համաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկոն փաստել է, որ հարավում և արևելքում ԵԱՏՄ-ն ունի բարիդրացիության գոտի, և առաջարկել է այն ամրապնդել ավտոմոբիլային և երկաթուղիների և տրանսպորտային լոգիստիկ հանգույցների ցանցով:
«Ինտեգրված եվրասիական տրանսպորտային լոգիստիկ միջանցքները պետք է դառնան խելացի, մուլտիմոդալ, էկոլոգիական զարկերակներ՝ կառավարման միասնական թվային հարթակով», - ասել է նա:
Նրա խոսքով՝ Եվրասիայով տարանցման ժամանակի և արժեքի կրճատումը կբարձրացնի երթուղու մրցունակությունը ծովային ուղիների հետ։
Լուկաշենկոն կարծում է, որ ԵԱՏՄ-ի ներուժն ամբողջությամբ ներգրավված չէ. պետք է կրկնապատկել համաշխարհային տնտեսությունում կազմակերպության մասնաբաժինը։
ԵԱՏՄ երկրների երկկողմ առևտրի 93 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով. Պուտին
Բելառուսի նախագահը ԵԱՏՄ գործընկերներին կոչ է արել նոր, ավելի լուրջ խնդիրներ դնել միության առաջ և լուծել դրանք:
«Անհրաժեշտ է զարգացնել ԵԱՏՄ տրանսպորտային լոգիստիկ ցանցը, որպեսզի միավորումը կարողանա իրեն դիրքավորել որպես գլոբալ տարանցիկ հանգույց», - հայտարարել է Լուկաշենկոն:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Հայաստանի մաքսատան «մեկ պատուհանի» փորձը պետք է տարածել ամբողջ ԵԱՏՄ – ով. Դավիդով