ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին ԱՄՆ–ի հարվածները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունների հետ։
ԱՄՆ-ն 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին երկու ատոմային ռումբ նետեց Հիրոսիմայի և Նագասակիի վրա։ Երկու պայթյունների հետևանքով ակնթարթորեն 80,000 մարդ զոհվեց։ Ողբերգության զոհերի ընդհանուր թիվը կազմում է ավելի քան450,000 մարդ, իսկ ողջ մնացածները մինչ օրս տառապում են ճառագայթահարման հետևանքով առաջացած հիվանդություններից։ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն այն է, որ միջուկային զենքի կիրառումը հարկադիր միջոց էր, որը կոչված էր ստիպել Ճապոնիային հանձնվել։
«Ես չեմ ուզում զուգահեռներ անցկացնել Հիրոսիմայի կամ Նագասակիի հետ, բայց սա, ըստ էության, նման մի բան է, որ վերջ դրեց այն պատերազմին։ Իսկ սա վերջ տվեց այս պատերազմին», – ասել է Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
Ինչ վերաբերում է հունիսի 22-ին Իրանի երեք միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածներին, ապա Թրամփը հայտարարել է, որ «դրանք ամբողջությամբ ոչնչացվել են»։ Իրանը չի հաստատում օբյեկտների ոչնչացումը և թույլ չի տալիս ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մոտենալ դրանց։