«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի կեցավայրի դիմաց այս պահին մի քանի ոստիկան է կանգնած։ Sputnik Արմենիայի կադրերում նաև ԱԱԾ դիմակավորված աշխատակից է երևում։
ԱԱԾ աշխատակից
© Sputnik
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։